Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեը հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել

10 Հուլիս, 2020 16:25
Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեը հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է  նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն:

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին