Կարևոր իրադարձություններ

Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է

10 Հուլիս, 2020 15:35
Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է

Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վահագնի թաղամասում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա Մուսլիմ Մ.-ին, որը հիվանդանոցում մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ կատարվում է քննություն։

Ըստ լրատվամիջոցների, ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։

 

Լրահոս

Դիտել ավելին