Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ «Հրապարակ»

10 Հուլիս, 2020 14:13
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ «Հրապարակ»

«Հրապարակին» էքսկլյուզիվ տրամադրվել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ

Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։

Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և չունեմ մեծ լսարանի հետ շփման հնարավորություն։

Այդ պատճառով ես որոշեցի իմ ասելիքի գոնե մի մասը ներկայացնել այսպես։

·Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը և արդյո՞ք ես գիտակցում էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկսվի նման արշավ։

Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք  ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։ 

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։ 

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների  բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ  և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը  տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա։

·Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։ 

Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։ 
Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին