Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. տուժածների թվում 13-ամյա երեխա կա

10 Հուլիս, 2020 11:58
Խոշոր վթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. տուժածների թվում 13-ամյա երեխա կա

Երեկ՝ հուլիսի 9-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին՝ «Փարոս» հյուրանոցի մոտակայքում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ։

Իրար են բախվել Շուշիի քաղաքի բնակիչ Առնոլդ Հովսեփյանի (ծնվ․.1985թ․) վարած «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ և Ասկերան քաղաքի բնակիչ Բորիս Դանիելյանի (ծնվ.2000թ.) վարած «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենաները:

ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է վթարված ավտոմեքենաներից ժամանակին դուրս բերել տուժածներին և Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարների հետ ցուցաբերել համապատասխան օգնություն:

ՃՏՊ-ի հետևանքով «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ ավտոմեքենայի տուժածներ, վարորդ Առնոլդ Հովսեփյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ նույն մեքենայի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանը (ծնվ.2007թ.) թեթև մարմնական վնասվածքներով՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ը:

ՃՏՊ-ի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենայի տուժածներ, վարորդ Բորիս Դանիելյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ նույն մեքենայի ուղևորներ, Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Վահե Ծատրյանը (ծնվ. 2000թ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Բաբայանը (ծնվ. 1999թ.) տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության (հուլիսի 10՝ ժամը 10։50 տվյալներով)՝ տուժածներ Բորիս Դանիելյանի, Առնոլդ Հովսեփյանի և Արմեն Բաբայանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Վահե Ծատրյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր, Հայկ Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին