Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 25․1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10 Հուլիս, 2020 10:21
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 25․1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, 3000 քմ, 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հա, 1500 քմ,

 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ, Արարատ քաղաքում՝ 2 հա,

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 1 հա, Բաղրամյան գյուղում՝ 2 հա, Էջմիածին քաղաքում՝ 12 հա, 7000 քմ, 3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին