Կարևոր իրադարձություններ

Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով»․ «Փաստ»

10 Հուլիս, 2020 09:33
Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԺ վերջին մի քանի նիստերն անցնում են առանց խորհրդարանական ընդդիմության եւ գրեթե դատարկ դահլիճում։ Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, երբ ականատես ենք լինում անբովանդակ եւ առանց քննադատության խորհրդարանական նիստերի, որտեղ բացի մի քանի դեկլարատիվ հայտարարություններից ու էպիկ տեքստերից, ոչ մի առանձնահատուկ իրադարձություն չի լինում։

Ավելին, իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու, թե որքան միակամ ու կուռ թիմ են իրենք: Սակայն կուլիսային վիճակն իրականում այնքան էլ անամպ չէ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «իմքայլական» պատգամավորները սկսել են միմյանց նկատմամբ «տակից» դեմարշներ կազմակերպել։

Ավելին, կան տեղեկություններ, որ անգամ ֆեյքային գրոհներ են կազմակերպում ու «բոչկա գլորում» թիմակիցների նկատմամբ։ Թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանական խմբակցությունում ներկայումս զգալի անվստահության մթնոլորտ է տիրում, պատգամավորներից ոմանք բառացիորեն չեն վստահում միմյանց, ավելին՝ ամենուր փնտրում են դավադիրներ եւ, որ ամենակարեւորն է, այդ դավադիրների մասին ակտիվ կերպով «զեկուցում» են քաղաքական ղեկավարությանը։

Պատգամավորների այս սեպարատ գործելաոճն ավելի ցցուն է դարձել ընդդիմադիրների բացակայության պարագայում։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ ներկայումս լուրջ քննարկումներ ու վիճաբանություններ են ընթանում, որոնք կապված են թիմի ներսից տարբեր տեսակի տեղեկատվական «սլիվներ» կազմակերպելու հետ. պատգամավորները մեղադրում են միմյանց, իսկ Փաշինյանը կասկածում է եթե ոչ բոլորին, ապա շատերին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին