Կարևոր իրադարձություններ

Ինչ դիրքորոշում ունի Երևանի քաղաքապետը գույքահարկի բարձրացման վերաբերյալ. «Ժողովուրդ»

10 Հուլիս, 2020 09:11
Ինչ դիրքորոշում ունի Երևանի քաղաքապետը գույքահարկի բարձրացման վերաբերյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել և քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչև 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների և առանձնատների գույքահարկը: Ընդ որում` այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե: Այսինքն` Երևանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույաքահարկի գումարները մտնելու են Երևանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ:

Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք այն փոխելու առաջարկությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով հատկապես երևանցիների դժգոհությունները: Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է. «Երևան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները և/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երևանաբնակների ուսերին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին