Կարևոր իրադարձություններ

Ինչու են մերժել Խաչատուր Սուքիասյանին. «Վեոն Արմենիա»-ն գնելու գործարքի հետքերով. «Ժամանակ»

10 Հուլիս, 2020 08:54
Ինչու են մերժել Խաչատուր Սուքիասյանին. «Վեոն Արմենիա»-ն գնելու գործարքի հետքերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկա օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաստատի կամ մերժի Եսայան եղբայրների կողմից «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը գնելու գործարքը։ 

Հիշեցնենք, որ «Բիլայն» ապրանքանիշի վաճառքի մասին հայտնի դարձավ այս տարեսկզբին։ Նախ՝ «Յուքոմը» ցանկություն հայտնեց գնել «Բիլայնը», սակայն գործարքը հունիս ամսին չեղյալ համարվեց, որից հետո հուլիսի 8-ին «Վեոն Արմենիան» դիմել էր ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ խնդրելով տալ համաձայնություն իր 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու Եսայան եղբայրներին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Յուքոմ»-«Բիլայն» գործարքի չեղյալ հայտարարվելուց հետո գործարար Խաչատուր Սուքիասյանն է ցանկություն հայտնել գնել «Բիլայնը», սակայն բանակցությունները գործարքը սկսելու ուղղությամբ չեն ընթացել, այլ առաջարկը միանգամից մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ Սուքիասյանը քաղաքականացված դեմք է, և նպատակահարմար չի գտնվել կապի օպերատորի վաճառքը նման գործարարի»։

 

Լրահոս

Դիտել ավելին