Կարևոր իրադարձություններ

Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել. «Ժամանակ»

10 Հուլիս, 2020 08:38
Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կապի ու հեռահաղորդակցության ոլորտում բավական լուրջ զարգացումներ են։ «Յուքոմ»-«Բիլայն»-«Թիմ» վաճառքի գործարքը դեռ գլուխ չեկած, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՎիվաՍելլ» ընկերությունը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը հանել վաճառքի։

Մեզ հասած տեղեկություններով՝ երկու շաբաթից արդեն կհայտարարվի վաճառքի մասին։ Մինչ այս, սակայն, ցանկություն է եղել փակ վաճառք իրականացնել, սակայն ընկերության վաճառքով հետաքրքրվողներ չեն եղել։ Որոշ հետաքրքրություն եղել է Կատարում, սակայն դրանով սահմանափակվել են։ Դրանից հետո որոշում է կայացվել ընկերության վաճառքի մասին տեղեկատվությունը դարձնել հրապարակային։ Հնարավոր գնորդների մասին այս պահին ոչինչ հայտնի չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին