ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Կրթական չափորոշիչների մասին։ Այս մասին հայտնում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
«Գործող չափորոշչով տարրական դպրոցում մայրենիի համար հատկացված է
650 դասաժամ, իսկ նոր չափորոշչով նախատեսվում է 718 դասաժամ,
միջին դպրոցում՝ 850, նախատեսվում է՝ 893 ,
ավագում՝ 500, նախատեսվում է՝ 571։
Ուսուցչին կտրվի ստեղծագործելու և ազատությունների որոշակի հնարավորություններ։
Մեր նպատակն է դաստիարակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է հմտություններով և գիտելիքով զինված, կարողանալու է քննադատել և վերլուծել»։