Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը․ Lenta

09 Հուլիս, 2020 23:59
Հայտնի է Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը․ Lenta

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի մահվան նախնական վարկած է հայտարարվել ինքնասպանությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը:

Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ քաղաքական գործչի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշվում է, որ մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի հետաքննությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 64-ամյա գորչին անհետանալուց հետո մահացած էին գտել: Նրա դուստրը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ հայրը մի գրություն է թողել, որը նման է կտակի:

Պակ Վոն Սունի անհետացումից մեկ օր առաջ քարտուղարուհին նրան դատի է տվել ։ Նա քաղաքապետին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին