Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Տավուշի մարզում․ Հաղարծին գյուղի անտառում 38-ամյա վարորդը УАЗ-ով մի քանի պտույտ գլորվել է․ վերջինս տեղում մահացել է

09 Հուլիս, 2020 23:47
Մահվան ելքով ավտովթար Տավուշի մարզում․ Հաղարծին գյուղի անտառում 38-ամյա վարորդը УАЗ-ով մի քանի պտույտ գլորվել է․ վերջինս տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին