Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    630
    642

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Նոր Նորքում․ 18-ամյա երիտասարդը թիկունքից դանակավ հարվածել է 17-ամյա պատանուն

09 Հուլիս, 2020 23:19
Դանակահարություն Նոր Նորքում․ 18-ամյա երիտասարդը թիկունքից դանակավ հարվածել է 17-ամյա պատանուն

Հուլիսի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 17-ամյա մի պատանու։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին հաջողվեց պարզել, որ նա վնասվածքը ստացել է Մոլդովական փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Տուժածից հաղորդում ընդունվեց։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվեցին համալիր միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Մոլդովական փողոցում պատանուն թիկունքից դանակավ խփել է ոմն Գևորգ: Նոր Նորքի քրեական հետախույզները ճշտեցին կասկածվողի ինքնությունը. Քանաքեռում բնակվող 18-ամյա երիտասարդ է։ Հուլիսի 8-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը: 

Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Դիտել ավելին