Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

09 Հուլիս, 2020 23:03
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ hուլիսի 10-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ hուլիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին