Կարևոր իրադարձություններ

Ամերիկահայ Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել

09 Հուլիս, 2020 22:36
Ամերիկահայ Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել

Moderna ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ընկերությունն այս ամիս պատրաստվում է իրականացնել փորձարկման վերջնական փուլը, որին կմասնակցի 30 հազար կամավոր:

Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է հայազգի գործարար Նուբար Աֆեյանին: Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին