Կարևոր իրադարձություններ

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ. Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

09 Հուլիս, 2020 21:38
Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ. Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։  

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Ստեփան ՔԱՐՏԱՇՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին