Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարված 3-ամյա երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

09 Հուլիս, 2020 21:15
Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարված 3-ամյա երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, որը գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Եվ վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին