Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների մասին

09 Հուլիս, 2020 19:49
Կենտրոնական բանկը՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների մասին

Հուլիսի 9-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 486.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.86  դրամով:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։     

Եվրոյի փոխարժեքն աճել է 3.65 դրամով և կազմել 551.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 6.87 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.35 դրամով և կազմել 615.69 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար ԿԲ-ի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 386.62 դրամով և կազմել 28333.85 դրամ: Արծաթի գինն աճել է 7.77 դրամով և կազմել 289.19 դրամ: Պլատինի գինն աճել է 241.97 դրամով և կազմել 13204 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին