Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 31-ին հրավիրվել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. ԲԴԽ

09 Հուլիս, 2020 19:05
Հուլիսի 31-ին հրավիրվել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի դատավորներ,

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը,
2020 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11.30-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):

Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում:

Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ա. Խաչատրյան»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին