Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանին․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

09 Հուլիս, 2020 18:43
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանին․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ 

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:

Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին