Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն ահազանգում է. բժիշկները կոչ են անում վերադառնալ սահմանափակումներին, հակառակ դեպքում վիրուսի երկրորդ ալիքից հնարավոր չի լինի խուսափել

09 Հուլիս, 2020 17:40
ԱՀԿ-ն ահազանգում է. բժիշկները կոչ են անում վերադառնալ սահմանափակումներին, հակառակ դեպքում վիրուսի երկրորդ ալիքից հնարավոր չի լինի խուսափել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է. ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում կարանտինի թուլացումից հետո կտրուկ աճել է նոր կորոնավիրուսով վարակման  դեպքերը: Աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 12 միլիոն է, բայց համաճարակաբանները վստահ են, որ սա սահմանը չէ: Բժիշկները հորդորում են վերադառնալ սահմանափակումներին, հակառակ դեպքում վիրուսի երկրորդ ալիքից հնարավոր չի լինի խուսափել: Որտեղ կրկին պարտադիր կլինի պարետային ժամը և  ինչպես է բնակչությունն արձագանքում դրան՝ ստորև.

 

Տղամարդավարի վիրուսի հախից գալ

«Վիրուսը ֆանատիզմ է: Նրան չի կարելի վախեցնել տոտալիտար մեթոդներով: Նա ավելի խորամանկ է և կսպանի ազգային տնտեսությունը: Բայց ես, որպես տղամարդ, կլուծեմ վարակի հարցերը», - կարանտինին դեմ բողոքողների ցույցի ժամանակ խոստացել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն: Էմոցիոնալ ելույթից հետո նա սեղմեց հավաքվածների ձեռքը, ոմանց էլ գրկեց:

«Ես ժողովրդի միջից եմ դուրս եկել, ես ձեզ հետ եմ»,- կրկնում էր նա:

Հավաքվածներից մի ծեր կին փորձեց մոտենալ նախագահին, վերջինս նրան ընդառաջ գնաց և հանկարծ փռշտաց: Նա չուներ պաշտպանիչ դիմակ, ուստի ստիպված էր բերանը ձեռքի ափով փակել: Մի քանի վայրկյան անց հենց այդ ձեռքով էլ պետության ղեկավարը ողջունեց կնոջը:

Բոլսոնարուն հավաստիացրեց, որ կորոնավիրուսը հարբուխից ավելի վտանգավոր չէ: Պաշտպանիչ միջոցներն ու սոցիալական հեռավորությունը նա անտեսեց ոչ միայն ցուցարարների հետ շփվելիս: ԱՄՆ դեսպանատանը Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Բրազիլիայի առաջնորդը նստած էր ամերիկյան դեսպանի կողքին: Լուսանկարվելու ընթացքում Բոլսոնարուն փորձում էր անգամ գրկել ԱՄՆ դեսպանին:

Օրերս նախագահի առողջությունը վատացել է: Բարձրացել է ջերմությունը, հազ է սկսվել: Թեստի պատասխանը ցույց է տվել, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Այս լուրը խառը զգացողություններ առաջացրեց բրազիլացիների շրջանում: Իսկ լրագրողները սպառնացել են դատի տալ նրան ՝ ճեպազրույցների ժամանակ առանց դիմակի խոսելու համար:

Բոլսոնարուն քննադատության ենթարկվեց նաև ԱՀԿ փորձագետների կողմից: Նրանք հիշեցրին, որ Բրազիլիան վարակվածների թվով երկրորդ տեղում ՝ 1,67 միլիոն մարդ, զոհերը ՝ ավելի քան 66 հազար: Իրավիճակն ամենավատն է բրազիլական հետնախորշերում: Քչերն այնտեղ կարող են թեստ հանձնել և անվճար բուժում ստանալ: Ամազոնի բնակիչների վիճակն էլ լավ չէ. բժիշկների, բժկական սարքավորուկների և պաշտպանիչ միջոցների պակաս կա: Այդուհանդերձ, Սան Պաուլոյի և Ռիո դե Ժանեյրոյի իշխանություններն աստիճանաբար վերացնում են կարանտինը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ օգնեն տտեսությանը: Բացվել են առևտրի կենտրոններն ու լողափերը, կինոթատրոնները, թանգարանները, գեղեցկության սրահները: Նահանգապետերը միայն հորդորում են մարդկանց պահպանել անվտանգության կանոնները:

 

Ամերիկյան անհոգություն

ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան երեք միլիոն մարդ: Նյու Յորքի նահանգը շարունակում է առաջատար լինել վարակակիրների թվով ՝ 423 հազ. Կալիֆոռնիայում ՝ 287,5, Տեխասում ՝ 219,5, Ֆլորիդայում ՝ 213.8:

«Միացյալ Նահանգները հսկայական երկիր է: Վիրուսի բռնկումներ են տեղի ունենում տարբեր մարզերում, նահանգներում, քաղաքներում, վարակի դինամիկան և փուլերը նույնպես տարբեր են», - բացատրեց ամերիկյան ինֆեկցիոն հիվանդությունների հիմնական մասնագետ Էնթոնի Ֆաուին:

Այսպես, վարակման դեպքերի նվազում նկատելի է 50 նահանգներից միայն 11-ում: Սահմանափակող միջոցառումներն առայժմ չեղարկվել են միայն երեք նահանգում ՝ Վիսկոնսին, Միսուրի և Ալյասկա: Կալիֆոռնիայում, Կանզասում, Տեխասում, Հյուսիսային Կարոլինայում, Արիզոնայում, Յուտայում և Ֆլորիդայում կարանտինը, ընդհակառակը, խստացվում է: Այնտեղ փակ են բարերը, մարզադահլիճները, թատրոնները և լողավազանները:

Իրավիճակը վատացավ Անկախության օրվանից հետ: Ավանդաբար, այս տոնի ժամանակ ամերիկացիները գնում են լողափեր, երեկույթներ են կազմակերպում, հավաքվում են բարերում և փողոցներում ՝ հրավառությունը դիտելու համար: Ոչ բոլորն են հրաժարվել այս ամենից նույնիսկ հիմա ՝ համաճարակի ժամանակ: Կոնեկտիկուտում, Նյու Ջերսիում և Հարավային Կարոլինայում մարդանց հոծ բազմություններ էին քալում՝ հիմնականում առանց դիմակների: Նման «անհոգության» հետևանքները դեռ հայտնի չեն, բայց հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ են նախապատրաստվում: Այնտեղ մեկ շաբաթից սպասում են հիվանդները, ովքեր ակտիվ տոնել ազգային տոնը:

 
Բալկանյան քովիդ-ճգնաժամ
 
Բալկանյան թերակղզին կարծես բարեկեցության անկյուն էր: Այստեղ կարանտինը սկսեցին հանել ապրիլի վերջին, իսկ մայիսին Չեռնոգորիայի, Բուլղարիայի և Խորվաթիայի իշխանությունները արդեն իսկ զբոսաշրջիկներին հրավիրեցին հանգստավայրեր:

Իրավիճակը լարված էր մնում Սերբիայում, բայց այնտեղ էլ մայիսի վերջին խորհրդարանը թեթևացրեց սահմանափակումները: Պատգամավորները չեղյալ հայտարարեցին նաև պարետային ժամը, որն ուժի մեջ էր մտել մարտի կեսից: Տարեցներին թույլատրվեց քայլել, բացվեցին դպրոցներն ու մանկապարտեզները: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը սա վաղաժամը որակեց և կոչ արեց նախապատրաստվել վիրուսի երկրորդ ալիքին, սակայն սերբերը հոգնել էին տանը նստելուց:

Եվ դեպքերի աճն իրեն սպասեցնել չտվեց. ամեն օր մոտ երեք հարյուր դեպք (մայիսի վերջին երեք անգամ ավելի քիչ էին): Ընդհանուր առմամբ, երկրում գրեթե 17 հազար վարակված կա, 330-ը մահացել են:

Այս անգամ Վուչիչը որոշեց գործել ՝ առանց խորհրդարանականներին նայելու: Խոշոր քաղաքներում նախագահը արգելեց հավաքվել հինգ հոգուց ոչ ավելի խմբերով: Որոշ սրճարաններ, ռեստորաններ, ֆիթնես ակումբներ կրկին դադարեցրին աշխատանքը: Սա բավարար չէր, և նախագահը վերականգնեց պարետային ժամը: Սա շատերին դուր չեկավ: Բելգրադի բնակիչները դուրս եկան բողոքի ցույցերի, սկսվեցին անկարգություններ, սակայն նախագահը չեղյալ չհայտարարեց իր որոշումը:
Հյուսիսային Մակեդոնիան, Բուլղարիան և Ռումինիան մտածեցին կրկին փակել Սերբիայի հետ սահմանը: 

 

Մերձավոր Արևելքը՝ խաչմերուկում

Իսրայելն առաջիններից էր, որ արգելեց օտարերկրացիների մուտքը (մարտին): Խոշոր ձեռնարկությունները, վարչական հաստատությունները և զվարճանքի օբյեկտները դադարեցին աշխատել: Մարդիկ հորդորեցին առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից: Սա զսպեց վիրուսի տարածումը, և մայիսին սահմանափակումները թեթևացրին: Բացեցին սրճարաններ, ռեստորանները և մարզասրահները: Աշակերտներն ու ուսանողները վերադարձան ուսման:

Իշխանություններն արդեն պատրաստվում էին հաղթանակ հռչակել վարակի դեմ, սակայն հունիսի կեսին նոր բռնկում տեղի ունեցավ: Եթե ​​մինչև մայիսի 16-ը վարակվել էր 16 հազար մարդ, ապա այժմ թիվը հասնում է 33 հազարի: Ամենօրյա աճը՝ ավելի քան հազար դեպք:

Բենյամին Նեթանյահուի կառավարությունը մեղադրվեց անարդյունավետության մեջ:

«Առաջին ալիքի ժամանակ մենք մեզ դրսևորեցինք ոչ թե որպես մասնագետներ, այլ որպես պատասխանատվություն կրող մարդիկ: Մենք դանդ էինք արձագանքում կորոնավիրուսի տարածմանը, և այժմ բոլոր ձեռքբերումները չեղյալ են հայտարարվել», - ֆեյսբուքյան էջում գրեց Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հանրային առողջության ծառայության պետ Սիգալ Սադեցկին և հրաժարական տվեց:

Պաղեստինում իրավիճակը ավելի լավ չէ: Ըստ առողջապահության նախարարության ՝ մոտ չորս հազար մարդ վարակված է: Ավելին, կեսից ավելին վարակվել է մայիսի վերջին խստագույն սահմանափակումների վերացումից հետո: Հիվանդանոցներում բավարար տեղեր չկան: Երկրորդ ալիքը կանխելու համար իշխանությունները փակեցին Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող բոլոր անցակետերը և տրանսպորտային հաղորդակցությունը:

Իրանում գրեթե երեք հարյուր հազար մարդ է վարակվել: Ամեն օր նրանց թիվն ավելանում է մոտ 2,5 հազով: Մահացել է 12 հազար մարդ:

Թեհրանը մայիսի կեսին թուլացրեց կարանտինը ՝ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով: Պատժամիջոցների համատեքստում, որոնք Արևմուտքը չվերացնրեց նույնիսկ համաճարակի ժամանակահատվածի համար, անհնար է մարդկանց երկար ժամանակով պահել տանը: Այժմ հիմնական պահանջը դիմակներ կրելն ու սոցիալական հեռավորությունը պահելն է: Բայց իրանցիները անհանգստացած են ոչ այնքան կորոնավիրուսով, որքան՝ ինչպես ապրելու համար գումար վաստակեն: 

Սաուդյան Արաբիան, Քաթարը, Եգիպտոսը և Իրաքը վերադարձան սահմանափակումների: Այս երկրներում իրավիճակի վատթարացման պատճառով արևմտյան դեսպանատների աշխատակիցները որոշեցին ժամանակավորապես վերադառնալ հայրենիք: Երբ և ինչ պայմաններում նրանք այժմ կվերկսկսեն աշխատել՝ ոչ ոք չգիտի:

 
Հոդվածը՝ «Ռիա Նովոստի»-ի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին