Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    570
    582

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

09 Հուլիս, 2020 17:40
ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, շարունակում են առաջատար լինել ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու հարցում. այսօր դիտարկված որևէ տնտեսավարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:

Խախտումների նվազման մասին է վկայում նաև կասեցումների պատկերը. այսօր հանրապետությունում ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների քանակը արտակարգ դրության ողջ ընթացքում ամենաքիչն է եղել. այն չի հասել մեկ տասնյակի:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին