Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    570
    582

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

Քննության արդյունքները ԳԹԿ-ն չի կարողանում ուղարկել դիմորդներին․ դրանք հրապարակվելու են քննական կենտրոններում

09 Հուլիս, 2020 16:40
Քննության արդյունքները ԳԹԿ-ն չի կարողանում ուղարկել դիմորդներին․ դրանք հրապարակվելու են քննական կենտրոններում

Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) չի կարողանում ուղարկել դիմորդների էլեկտրոնային հասցեներին․ պատճառն ինտերնետ կապի խափանումն է։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, քննության արդյունքները չեն կարողանում տեղադրել նաեւ dimord.am կայքում։

Նշենք, որ մաթեմատիկայի քննությունը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին։

Պատասխանները մինչեւ օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը։ Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաեւ համացանցում:

Մեզ հետ զրույցում մամուլի քարտուղարը նշեց, որ կապի հետ խնդիրների պատճառով առայժմ ամփոփված չեն նաեւ հուլիսի 4-ի՝ հայոց պատմության քննության արդյունքները եւ ամփոված են միայն հուլիսի 2-ի՝ օտար լեզվի քննության արդյունքները։ Մնացածն ավելի ուշ կկարողանան տրամադրել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին