Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը գործակալության ամենացավոտ թեմաներից է ․ Գևորգ Հայրապետյան

09 Հուլիս, 2020 14:31
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը գործակալության ամենացավոտ թեմաներից է ․ Գևորգ Հայրապետյան

 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն այսօր՝ հուլիսի 9-ին, Արմենպրեսսի մամուլի սրահում առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ անձնական տվյալների պաշտպանության խնդրին՝  ինչպես պաշտպանել այդ տվյալները և չդառնալ համացանցի զոհ։

Shabat.am-ը Գևորգ Հայրապետյանից հետաքրքվեց՝ հատկապես երեխաների անձնական տվյալների պաշտանության խնդրով։  Մեր հարցին, թե   համացանցում հաճախ կարելի է հանդիպել սոցիալապես խոցելի խմբերի հայտարարությունների, որոնք երեխայի լուսանկարը և այլ անձնական տվյալները հրապարակելով, օգնություն են խնդրում քաղաքացիներից, և շատ դեպքերում այդ տվյալների հրապարակմամբ, հնարավոր է՝ հետագայում երեխային ծաղրեն իր շրջապատում։ Արդյո՞ք պետությունը որևէ կերպ վերահսկում է այս գործընթացը, հաշվի առնելով, որ անձնական տվյալներ են հրապարակվում։ 

«Մարդ ինքն է որոշում իր մասին ինչ տվյալներ հրապարակի։ Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում խոսքը գնում է երեխայի մասին, ում տվյալների մշակման համաձայնությունը տալիս են ծնողները։ Այս հարցը գործակալության ուշադրությանն արժանի ցավոտ թեմաներից մեկն է եղել՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Դրան անդրադարձել ենք մեկ  խորհրդատվական և երկու ուղեցույցով, վերջինը՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ աջակցությամբ հրապարակվել է անցյալ տարեսկզբին»,- ասաց Հայրապետյանը։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի խոսքով՝ այս դեպքում կարևոր է համաչափությունը, արդյոք այնպիսի տվյալներ են հրապարակված երեխայի մասին, որոնք հնարավորություն կտան հետագայում՝ տարիներ անց, ճշգրտորեն նույնականացնել․  «Պարբերաբար գործակալությանն են դիմում բարեգործական կազմակերպություններ՝ ուսուցումների, խորհրդատվության համար,  որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի հետագայում բացառեն կամ նվազագույնի հասցնեն բացասական միջամտությունը՝ երեխայի անձնական կյանքին։  Որոշ դեպքերում, երբ գործակալությունը տեսնում է՝  անհամարժեք կամ նպատակին չծառայող տվյալներ են հրապարակվում, որը հետագայում կարող է վնասել երեխայի  անձնական կյանքին, ինքն իր նախաձեռնությամբ է  դիմում այդ բարեգործական կազմակերպություններին։ Ըստ էության, որևէ մեկը դեռևս չի համարել, որ գործակալությունը սխալ խորհուրդ է տվել, լսել են ու համագործակցել, ինչը շատ լավ է»,- նշեց նա։

Հայրապետյանն ասաց, որ ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ։ Ծնողը կարող է իր համաձայնությունը տալ հրապարակել երեխայի նկարը՝ նրա առողջության և պաշտպանության համար ․ «Բայց դա պետք է լինի համաչափ, նպատակի համար՝ պիտանի և չափավոր, այն ժամկետով, որն անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար։  Հրապարակել երեխայի համար այլ լրացուցիչ տեղեկություններ,  անձնագրային տվյալների նույնականացումը, շատ դեպքերում խնդրահարույց են»,- ասաց նա։  

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին