Կարևոր իրադարձություններ

Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը. Ալեն Սիմոնյան

09 Հուլիս, 2020 13:30
Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը. Ալեն Սիմոնյան

Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, երբ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի դիմումը: Հիշեցնենք, որ դրանով նրանք առաջարկում էին «միջանկյալ միջոց» կիրառել, որով կկասեցվեին սահմանադրական փոփոխությունները:

«Կարծում եմ՝ բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ ՄԻԵԴ-ը «միջանկյալ» միջոց կկիրառի եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբեր»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին