Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարությունը «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել

09 Հուլիս, 2020 13:04
Ֆինանսների նախարարությունը «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել

Ֆինանսների նախարարությունը «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից։

Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան՝ հիմնավորմամբ, որ ընկերությունը չի վճարել այս տարվա երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։

«Շանգրի լա» խաղատունը շահագործող ընկերությունը «Օնիրա քլաբն» է, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է։

«Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի 3-րդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել»,- ասվում է նիստի արձանագրության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին