Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,42
    6,72

Կարևոր իրադարձություններ

Երեկ ախտահանման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտում, Շահումյանի շրջանում, և Ասկերան քաղաքում

09 Հուլիս, 2020 12:15
Երեկ ախտահանման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտում, Շահումյանի շրջանում, և Ասկերան քաղաքում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի անձնակազմի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

Երեկ, հուլիսի 8-ին, երեկոյան ախտահանման աշխատանքներ կատարվել են Ստեփանակերտի Փետրվարի 20 փողոցում՝ ներառյալ Վերածննդի հրապարակը, Ազատամարտիկների և Ուլուբաբյան փողոցներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում։

Ախտահանման աշխատանքներ իրականացվել են նաև Շահումյանի շրջանում, և Ասկերան քաղաքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին