Կարևոր իրադարձություններ

Վիճակը մնում է կայուն, բայց ծանր․ Թորոսյան

09 Հուլիս, 2020 11:50
Վիճակը մնում է կայուն, բայց ծանր․ Թորոսյան

Փոքր է այն քաղաքացիների թիվը, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, սակայն գտնվում են այլ հիվանդանոցում՝ սպասելով տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց: Մի քանի օր է` չունենք տանը սպասող քաղաքացի, ով սպասում է հոսպիտալացման: Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին,  կաավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ ընդհանուր վիճակը մնում է կայուն, բայց ծանր, բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա: Նախարարը հավելեց, որ առողջապահական հզորությունները շարունակում են մեծանալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին