Կարևոր իրադարձություններ

Սպանդանոցները պարապուրդի են մատնված. Ինչ են պահանջում դրանց տերերը. «Ժամանակ»

09 Հուլիս, 2020 09:25
Սպանդանոցները պարապուրդի են մատնված. Ինչ են պահանջում դրանց տերերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպանդանոցների տերերը պատրաստվում են առաջիկա օրերին դիմել կառավարություն և պահանջել, որ կառավարությունը ավելի խիստ միջոցառումներ իրականացնի ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելու համար:

Սպանդանոցների սեփականատերերը ասում են, որ իրենք հավատալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներդրումներ են արել, կառուցել են սպանդանոցներ, սակայն հիմա դրանք մատնված են պարապուրդի, իսկ իրենք ֆինանսական լուրջ վնասներ են կրում, քանի որ նախկինի նման ով որտեղ ուզում՝ այնտեղ էլ մորթ է իրականացնում: Պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին