Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի հեռավար հանդիպմանը

09 Հուլիս, 2020 00:30
Արդարադատության նախարարը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի հեռավար հանդիպմանը

Սույն թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:

Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին և, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին:

  

 

Լրահոս

Դիտել ավելին