Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է, պայքարում են կրակի տարածման դեմ

09 Հուլիս, 2020 00:17
Խոշոր հրդեհ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է, պայքարում են կրակի տարածման դեմ

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին