Կարևոր իրադարձություններ

Աֆրիկայում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Էբոլայի բռնկման ժամանակ. ԱՀԿ

08 Հուլիս, 2020 23:46
Աֆրիկայում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Էբոլայի բռնկման ժամանակ. ԱՀԿ

Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ մարդ է մահացել, քան Էբոլա տենդի համաճարակի ժամանակ: Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, գրում է CNN-ը:

Էբոլայի համաճարակի ամենածանր շրջանը դարձել է 2014-2016 թվականը։ Այդ ընթացքում զոհվել է Արևմտյան Աֆրիկայի 11 308 բնակիչ:

Կորոնավիրուսը, ըստ հիմնական վարկածի, սկսել է տարածվել աշխարհում 2020 թվականի սկզբին։ Աֆրիկացիների շրջանում առաջին մահերը տեղի են ունեցել հինգ ամիս առաջ, սակայն զոհերի թիվն արդեն գերազանցել է Էբոլայի զոհերի թիվը: Covid-19-ից տարածաշրջանում մահացել է 11 959 մարդ:

Ըստ կազմակերպության տվյալների՝ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 500 000-ը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին