Հուլիսի լույս 8-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Այդ մասին բաժնում ահազանգ ստանալուն պես հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Ջրաշեն գյուղից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ գյուղի Րաֆֆու փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում 27-ամյա երիտասարդը դանակով խփել է 46-ամյա համագյուղացուն։
Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Արտաշատի բաժնում էր, որտեղ տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ։