Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Ջրաշեն գյուղում․ 27-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 46-ամյա համագյուղացուն

08 Հուլիս, 2020 23:33
Դանակահարություն Ջրաշեն գյուղում․  27-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 46-ամյա համագյուղացուն

Հուլիսի լույս 8-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Այդ մասին բաժնում ահազանգ ստանալուն պես հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Ջրաշեն գյուղից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ գյուղի Րաֆֆու փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում 27-ամյա երիտասարդը դանակով խփել է 46-ամյա համագյուղացուն։

Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Արտաշատի բաժնում էր, որտեղ տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին