Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

08 Հուլիս, 2020 22:49
Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին