Կարևոր իրադարձություններ

Կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

08 Հուլիս, 2020 20:49
Կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 7-ի դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 45263 ստուգում, որից միայն 780-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։  

 

Լրահոս

Դիտել ավելին