Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

08 Հուլիս, 2020 19:18
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայաստանում և սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել Նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար։

Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին