Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Որոտան գյուղի մոտակայքում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող

08 Հուլիս, 2020 18:56
Հրդեհ Որոտան գյուղի մոտակայքում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող

Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։  Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին