Կարևոր իրադարձություններ

Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում տեղադրվել են ջրի դիսպենսերներ՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար․ Շուշան Ստեփանյան (լուսանկարներ)

08 Հուլիս, 2020 18:44
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում տեղադրվել են ջրի դիսպենսերներ՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար․ Շուշան Ստեփանյան (լուսանկարներ)

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ն տեղադրել է ջրի դիսպենսերներ (քուլեր)՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար։

Սա կարևոր է համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս պահպանել սանիտարական կանոնները, զերծ մնալ կուտակումներից, օգտվել մեկանգամյա օգտագործման բաժակներից, ինչպես նաև երաշխավորված է խմելու ջրի անվտանգությունը»։

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, напиток и на улице, текст «ZINAR»

На изображении может находиться: на улице

 

Լրահոս

Դիտել ավելին