Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել

08 Հուլիս, 2020 18:14
Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ։ 

Հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»:

Ա. Հովհաննիսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1966թ. նոյեմբերի 7-ին Արտաշատ քաղաքում:

1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ «ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ:

1985-1987թթ. Ծառայել է զինված ուժերում:

1990-1991թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:

1991թ. Ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:

1993-2000թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:

2000-2002թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:

2002-2007թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2008-2012թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:

2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:

2014-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ: 2016-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:

2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

12.06.2019-17.09.2019թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ ոստիկանության պետի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 2624-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով.

2002թ. Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրերով. 2010թ. Մարտական ծառայության մեդալով,

2016թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին