Կարևոր իրադարձություններ

Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի

08 Հուլիս, 2020 17:51
Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելու մասին:

«Արդեն հանձնարարել է, և այսօրվանից պետք է Արցախյան, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սրտանոթային վիրահատությունների և ընդհանուր բուժման ֆինանսավորումն իրականացվի պետական բյուջեի միջոցներով, Արցախում, թե Հայաստանում: Հայաստանում, այսինքն՝ միայն ուղեգրման դեպքերում, այսինքն, ովքեր պետք է վիրահատվեն Հայստանի Հանրապետության բժշկական համակարգում, 100 տոկոսով ֆինանսավորելու է Կառավարությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ եթերից րոպեներ առաջ հանդիպում է ունեցել թոշակառու սպաների հետ, որոնց համար ծրագիրը ևս կգործի:

«Սեպտեմբերի 1-ից Արցախյան, Հայրենական մեծ պատերազմների մասնակից և թոշակառու սպաների համար բժշկությունը կդառնա անվճար, իսկ հունվարի 1-ից արդեն անվճար կդառնա մեր մնացած հայրենակիցների համար»,- մանրամասնել է ԱՀ նախագահը:

Արայիկ Հարությունյանը նաեւ խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին եւ հորդորել սպասել՝ չնայած նշել է, որ սեպտեմբերից շոշափելի կբարձրանա բուժաշխատողների աշխատավարձը:

 

Լրահոս

Դիտել ավելին