Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

08 Հուլիս, 2020 17:20
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի մերժումը՝ ասաց․ 

«Ներկայացվել էր դիմում, որով պահանջվում էր տրամադրել լրացուցիչ մանդատ: ԿԸՀ կողմից, ըստ Ընտրական օրենսգրքի, մանդատների բաշխում տեղի է ունենում մեկ անգամ՝ ընտրության արդյունքներն ամփոփելիս: Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է իրականացնել եւ իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում»: Մուկուչյանն ասաց՝ թափուր մանդատ չկա:

Նա նաեւ նկատեց, որ մինչ օրս մանդատների բաշխման մասին ԿԸՀ որոշումը որեւէ մեկը չի վիճարկել,  այդ որոշումը մինչ օրս ուժի մեջ է, դրանում որեւէ փոփոխություն չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին