Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

08 Հուլիս, 2020 16:30
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

«Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ»,- նշեց պատգամավորը։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին