Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը

08 Հուլիս, 2020 16:00
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը: Մարուքյանը դիմել է ԿԸՀ. պահանջում է վերադարձնել խմբակցության 18-րդ մանդատը: 

2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն 18 մանդատ էր ստացել, սակայն ավելի ուշ պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր:

Եվ ահա, ԼՀԿ-ն պահանջում է կուսակցության ցուցակի հաջորդ համարին մանդատ տալ: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի սկզբում ներկայացրեց դիմումի բովանդակությունը: ԼՀԿ-ից նիստին մասնակցում է Դավիթ Խաժակյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին