14 ամսվա ընթացքում 132 պատգամավորի պարգևավճարի տեսքով տրվել է 550 միլիոն դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ խոսքերը վերաբերում է ամսական 240 հազար դրամին. «Կարող ենք դա համարել հարկի, կամ՝ ոչ: Այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է: Ես մաթեմատիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը»:
Անդրադառնալով իր աշխատավարձին ասաց, որ այն կազմում է աշխատավարձի 30 տոկոսը: