Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

08 Հուլիս, 2020 11:25
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

 

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ այսօր նիստին պետք է ներկա լիներ Բալայանը, սակայն հիվանդության պատճառով մեկուսացել է։ «Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց առողջացածների թիվը շատանում է եւ ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս»,- հավելեց Քոչարյանը։

Նշենք, որ Բալայանը ինքնամեկուսացել էր դեռ օրեր առաջ: Նա շփվել էր վարակակրի հետ, այնուհետեւ թեստ էր հանձնել, ինչի պատասխանը եղել էր բացասական, սակայն ինքնամեկուսացել էր՝ ելնելով անվտանգության կանոններից։

 

Լրահոս

Դիտել ավելին