Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 34 եւ 39 տարեկան կանայք. հաստատվել է 535 նոր դեպք

08 Հուլիս, 2020 11:08
Կորոնավիրուսի հետեւանքով եւս 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 34 եւ 39 տարեկան կանայք. հաստատվել է 535 նոր դեպք

Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում:

Այսպիսով`այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին