Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

ՃՈ ֆոնդերը կվերացվեն. գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե. «Ժամանակ»

08 Հուլիս, 2020 08:54
ՃՈ ֆոնդերը կվերացվեն. գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» օրենքում և վերացնել Ոստիկանության ու Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդերը: 

Նախկինում Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ պայմանագրային ծառայություններ էին մատուցում, որոնց արդյունքում առաջացած միջոցների մի մասն ուղղվում էր արտաբյուջետային ֆոնդեր: Այդ ֆոնդեր էին փոխանցվում նաև Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների համար գանձվող տուգանքներից որոշակի տոկոսներ: Հիմա այդ գումարներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ պետական բյուջե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին