Կարևոր իրադարձություններ

Դուբայը սահմանները բացում է զբոսաշրջիկների համար

08 Հուլիս, 2020 08:39
Դուբայը սահմանները բացում է զբոսաշրջիկների համար

Դուբայը երեքշաբթի օրվանից օտարերկրյա զբոսաշրջիկների կընդունի: Այս մասին հայտարարել են երկրի իշխանությունները:

Նշվում է, որ Դուբայ ժամանած բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ այն ​​հանձնեն օդանավակայանում: Թեստի դրական արդյունքի դեպքում զբոսաշրջիկները ստիպված կլինեն 14-օրյա կարանտին անցնել:

Երկրի քաղաքացիները, որոնք այժմ գտնվում են Էմուրությունների սահմաններից դուրս, կարող են երկուշաբթի օրվանից սկսած վերադառնալ Դուբայ: Ժամանումից հետո նրանք նույնպես պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և ինքնամեկուսանան՝ մինչև պատասխանի ստացումը: Դրական արդյունքի դեպքում նրանք 14-օրյա կարանտին կանցնեն:

 

Լրահոս

Դիտել ավելին