Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568,5
    580,5

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար. «Իրավունք»

08 Հուլիս, 2020 08:34
Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը: Բազմիցս գրել ենք այն մասին, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար:

Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ»  կարի արտադրամասում աշխատակիցները, իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից, սակայն շարունակում են իրենց աշխատանքը: Աշխատակիցներից մեկի խոսքով, դեռ երկու ամիս առաջ ղեկավարությունն իրենց տեղեկացրել է, որ իբրեւ թե ռուսաստանյան խոշոր գործընկերները հրաժարվել են համագործակցել իրենց հետ, եւ աշխատակիցներն իբրեւ թե հունիսի 5-ից այլեւս պետք է չաշխատեին, քանի որ չկան նոր պատվերներ: 

Մեր աղբյուրի խոսքով, այդ ամենն ուղղակի միֆ է: «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասը ոչ միայն աշխատում է իր բնականոն հունով, այլեւ պատվերներն այնքան շատ են, որ աշխատակիցներն աշխատում են արտաժամ: Սակայն թե ինչու է Սամվել Ալեքսանյանն ընտրել այս քաղաքականությունը եւ ինչու ենթադրաբար հարկեր չի վճարում, հավանաբար գործող իշխանությանն այնքան էլ հետաքրքիր չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին